«Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Դա պետք է լինի իրական, արժանի խաղաղություն ապահովող պլան»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո։ Վերջիններս հայտարարել են, որ ՈՒկրաինայում ճակատի ներկայիս գիծը պետք է մեկնակետ լինի ցանկացած տարածքային բանավեճի համար։ Նրանք ողջունել են պատերազմն ավարտելու ԱՄՆ ջանքերը և պատրաստ են ՈՒկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տալ։               
 

Անանցանելիության խնդրի առաջ

Անանցանելիության խնդրի առաջ
12.07.2025 | 11:23

Մինչ Նիկոլը բացում է ալամ աշխարհի բոլոր կոմունիկացիաները ու կամուրջներ գցում մայրցամաքների ու տիեզերքների միջև` իրական Հայաստանը կանգնած է իր միակ իրական ճանապարհի անանցանելիության խնդրի առաջ։

Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են, եթե մեր գյուղմթերքի էքսպորտը ու էներգակիրների իմպորտը ձևական պատճառներով անհնարինության են հասցնում։

Ու, վստահաբար, վրացիները ապուշ չեն, որ հարևանի հետ հարաբերությունները էդ աստիճանի սրող քայլը անեն հաճույքի համար կամ աննշան պատճառներով։ Ուրեմն հարց կա, որը չի լուծվում, հարց, որի մասին մեզ Նիկոլը չի ասում ու չի ասելու քանի դեռ վերջնականապես չի փակվել իրական Հայաստանի միակ իրական կապը աշխարհի հետ։

Ես չգիտեմ վրացիք ինչ են ուզում` գուցե մեծ բան, գուցե փոքր, գուցե արդար բան են ուզում գուցե անարդար, սա գուցե ազնիվ բողոքի ժեստ է գուցե հանդուգն ռեկետի փորձ... մենք չգիտենք ու չենք իմանա, որովհետև հիմա կարևորը Նիսյա Հայաստանն ա` էն դրախտայինը, որը ունենալու ենք երբ բոլորատեսակ թուրքերի հետ քուրիկ-քուրիկ խաղանք, իսկ իրական Հայաստանը, որը կա հողի վրա, որն ունի իրական հնարավորություններ ու իրական պրոբլեմներ` ցնորք են, միրաժ, հոգու մորմոք։

Ու Նիսյա Հայաստանի շուրջ վրացիք եղբայրաբար երջանիկ են, որ Եվրասիայի ու թուրքական աշխարհի ողջ ապրանքափոխանակությունը հետագայում կանցնի շրջանցելով Վրաստանը։

Կամեցողաբար ըմբռնումով են մոտենում, որ էլ ոչ մի նոր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղիներ չեն բացվի, որովհետև հայերը որոշել են տան ավելի կարճ ճանապարհ, որից նույնիսկ հայերը չեն կարողանալու օգտվել։

Նիսյա Հայաստանի էկոնոմիկայի նախարարը կարևոր գործով Ժնևում ա, որովհետև դե Նիսյա Հայաստանը աշխարհին Վրաստանով չի կապվում, այլ ժողովրդավարական արժեհամակարգային ու հոգևոր թելերով։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ